-
Ավստրալացի լրագրողները սենսացիոն նորություն են հայտնել՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը մինչև նոր տարի պատրաստվում է փոխանցել գահը թոռանը՝ ՈՒիլյամին և նրա կնոջը՝ Քեյթին:
-
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը խիստ քննադատության է ենթարկել Ամերիկան հայտնագործելը մուսուլմաններին վերագրելու համար իրեն ծաղրողներին:
-
Վատիկանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Մեհմեթ Փաչաջըն հավատարմագրերն է հանձնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին և սկսել իր պաշտոնական գործունեությունը: Հանդիպումից հետո թուրք դեսպանը ճեպազրույցում խոսել է Հռոմի պապի՝ Թուրքիա կատարելիք այցից:
-
Արգենտինայի Մենդոսա քաղաքում նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել Գինու և խաղողի միջազգային կազմակերպության 12-րդ գլխավոր վեհաժողովի նիստը:
-
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերահաստատել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման քննարկումների անհրաժեշտությունը:
-
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը Թեհրանին զգուշացրել է ճկունության անհրաժեշտության մասին:
-
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչիշխանական եռյակի ներկայացրած 12 պահանջների շուրջ քննարկումների պատրաստակամություն է հայտնել:
-
Կառավարության հերթական նիստը տեղի կունենա այսօր, ժամը 11-ին, թեպետ սովորաբար տեղի է ունենում հինգշաբթի օրերին:
-
Երուսաղեմում կացիններով, դանակներով և ատրճանակներով զինված չորս հոգի վաղ առավոտյան ներխուժել է սինագոգ և սպանել չորս, վիրավորել ութ քաղաքացու:
-
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր երկրի եվրաինտեգրումը այլևս անբեկանելի որոշում է։